Կոնվերս բանկի «Արմավիր» մասնաճյուղ

Նախագծի մասին
«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն շարունակում է իր համագործակցությունը հավատարիմ գործընկեր՝ Կոնվերս Բանկի ՓԲԸ-ի հետ: Սա մեր երկրորդ համատեղ նախագիծն էր։ Այս անգամ մեր անձնակազմը շարժվեց դեպի Արմավիրի մարզ և իրականացրեց ներքին հարդարման աշխատանքներ մարզկենտրոնում գտնվող՝ Կոնվերս Բանկի «Արմավիր» մասնաճյուղում: Նախագծի շրջանակներում իրականացվել են՝
- Համաշինարարական աշխատանքներ
- Երկաթբետոնե աշխատանքներ
- Միջանկյալ պատերի, առաստաղների ու դռների տեղադրում
- Ներկարարական աշխատանքներ
- Էլեկտրասնուցման աշխատանքներ
- Սանհանգույցների վերանորոգում
- Օդափոխության, ջեռուցման և սառեցման համակարգերի տեղադրում և հանձնում շահագործման
- Տարածքի կանաչապատում
Մանրամասներ
- Տարածքը: 600 ք.մ.
- Մեկնարկը: 11.09.2017 թ․
- Ավարտը: 25.11.2018 թ․
