«Ավետիսյան» ավագ դպրոց

Նախագծի մասին
«Ավետիսյան» դպրոցի շինարարությունը մեր ընկերության կողմից իրականացված գլխավոր և ամենամեծ նախագծերից է: Այն ցուցադրում է «ՔԵՅՐ ԲԻԼԴԻՆԳ ՍԵՐՎԻԶԻՍ» ՍՊԸ-ի աշխատելաոճի հիմնական հատկանիշները.
- Համաձայն պայմանագրի, նախագիծը ավարտվել է 23 ամսում, որը շատ կարճ ժամկետ է Հայաստանի շինարարական պրակտիկայում նման մեծամասշտաբ նախագիծն ավարտին հասցնելու համար
- Ինժեներական բոլոր աշխատանքները և հիմնական շինարարական աշխատանքները կատարվել են մեր ուժերով` առանց ենթակապալառուների ներգրավման:
- Շինարարությունն իրականացվել է եղանակային խիստ պայմաններում, արագ լուծումներ են տրվել բոլոր հնարավոր խոչընդոտ հանդիսացող խնդիրներին, ապահովվել է շինհրապարակի անվտանգության բարձր մակարդակ շինարարության ողջ ընթացքում:
- Շենքը հարուստ է առաջադեմ տեխնոլոգիական լուծումներով: 2014թ. դեկտեմբերի 9-ին մենք դիմել ենք Էներգետիկայի և շրջակա միջավայրի նախագծման ոլորտում առաջնորդության (LEED) սերտիֆիկատ ստանալու համար: Սա տարածաշրջանում առաջին LEED սերտիֆիկացված շինությունն է:
Մանրամասներ
- Տարածքը: 8400 ք.մ.
- Մեկնարկը: 10.10.2012թ.
- Ավարտը: 31.08.2014թ.
