
Ծառայության մասին
Մենք տրամադրում ենք շինարարական նախագծման և կառավարման համալիր ծառայություններ՝ սկսած նախնական վերլուծությունից մինչև ինժեներական համակարգերի լիարժեք նախագծում։
Մեր մոտեցումը հիմնված է ճշգրիտ հաշվարկների, արդյունավետ պլանավորման և ռիսկերի նվազեցման վրա՝ ապահովելով որակ, անվտանգություն և ծախսերի օպտիմալ կառավարում։
Ինչու՞ ընտրել մեզ
Մենք առաջարկում ենք ամբողջական մոտեցում՝ համադրելով նախագծումը, վերլուծությունը և կառավարումը միաժամանակ։ Մեր թիմն ապահովում է տեխնիկապես ճիշտ և տնտեսապես հիմնավորված և երկարաժամկետ լուծումներ։
Փորձ
Տարիների ընթացքում իրականացված բազմաբնույթ նախագծեր տարբեր բարդության մակարդակներով։
Որակ
Բարձր ստանդարտների պահպանում նախագծման և վերահսկման բոլոր փուլերում։
Հուսալիություն
Պայմանավորվածությունների, ժամկետների և տեխնիկական պահանջների խիստ պահպանում։
Նորարարական գաղափարներ
Ժամանակակից ինժեներական մոտեցումներ և արդյունավետ տեխնիկական լուծումներ
Առաջարկվող ծառայություններ
- Շենքերի, շինությունների ճարտարապետական մասի նախագծում
- Շենքերի, շինությունների կոնստրուկտիվ մասի նախագծում
- Էլեկտրական համակարգերի նախագծում
- Ջեռուցման, օդորակման և օդափոխության համակարգերի նախագծում
- Տեսահսկման և հեռահաղորդակցության համակարգերի նախագծում
- Հակահրդեհային ահազանգման և ավտոմատ հրշեջ համակարգերի նախագծում
- Մուտքի վերահսկման և ներխուժման ահազանգման համակարգերի նախագծում
- Ալտերնատիվ էներգիայի համակարգերի նախագծում
- Նախահաշիվների կազմում
- Նախագծային աշխատանքների կազմակերպում / ղեկավարում
- Հնարավոր խնդիրների, սխալների և գերածախսի վերլուծություն
- Ֆունկցիոնալ-արժեքային վերլուծություն
- Շինարարական առաջարկի փաթեթի կազմում
- Աշխատանքների գրաֆիկի կազմում
- Շինարարական պրոցեսների լոգիստիկ պլանավորում
Հաճախ տրվող հարցեր (FAQ)
Արդյո՞ք տրամադրում եք ծառայությունների ամբողջական փաթեթ
Այո, մենք իրականացնում ենք նախագիծը սկզբից մինչև վերջ՝ մեկ պատասխանատու թիմով։
Կարո՞ղ եք աշխատել արդեն առկա նախագծի հետ
Այո, կատարում ենք վերլուծություններ, օպտիմալացումներ և անհրաժեշտ շտկումներ։
Ինչպե՞ս եք նվազեցնում գերածախսի ռիսկը
Կիրառում ենք նախնական վերլուծություն, ճշգրիտ նախահաշիվներ և ֆունկցիոնալ-արժեքային մոտեցում։
Արդյո՞ք նախագծերը համապատասխան են նորմերին
Այո, բոլոր նախագծերը համապատասխանում են գործող շինարարական և անվտանգության նորմերին։
Աշխատո՞ւմ եք էներգախնայող լուծումներով
Այո, առաջարկում ենք ալտերնատիվ և էներգաարդյունավետ համակարգեր։
