Վանաձորում ՀՎԿԱԿ լաբորատորիա

Նախագծի մասին
«Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ն ավարտել է իր հերթական՝ տարածաշրջանի համար կարևոր նախագծերից մեկը՝ Վանաձորում ՀՎԿԱԿ լաբորատորիայի կառուցումը: Մենք ավարտել ենք բոլոր աշխատանքները ժամանակին՝ գոհացնելով մեր գործընկեր CH2M ընկերությանը:
Մենք նախկինում արդեն համագործակցել ենք CH2M-ի հետ՝ լինելով իրենց շինարարական նախագծերն իրականացնող ենթակապալառուներից մեկը: Այնուամենայնիվ, ծանոթ լինելով մեր ընկերության պրոֆեսիոնալիզմին, աշխատանքային էթիկային և մոտեցմանը, այս ծրագրի համար CH2M-ը պայմանագիր է կնքել միայն «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ի հետ` Վանաձորի ՀՎԿԱԿ լաբորատորիայի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար, և չի ներգրավել ենթակապալառուների: Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները․
- Բետոնային աշխատանքեր
- Ինժեներական ցանցերի տեղադրում, անվտագության, տեսահսկման համակարգերի տեղադրում
- Ներքին հարդարման աշխատանքներ
- Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեղադրում
- Ջեռուցման, օդափոխման և օդորակման համակարգի տեղադրում:
Մանրամասներ
- Տարածքը: 1500 ք.մ.
- Մեկնարկը: 01.03.2016 թ․
- Ավարտը: 01.03.2017 թ․
